|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2016 թվականի N 147-Ն |
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2017 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի տարածքների ամսական վարձավճարի չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 6 դրամ: 2. 2017 թվականի համար սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների ամսական չափը մեկ քառակուսի մետրի համար` համաձայն հավելվածի: 3. 2017 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ավտոտնակների վարձավճարների տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 400 դրամ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(32.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|