Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, աստիճանը, ծածկը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմեն Սանթրոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի N Ք-7823). 1. Արմեն Լադիկի Սանթրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2015 թվականի ապրիլի 02-ի N 02042015-07-0046 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ա թաղամասի 3-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող 300.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 87.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7.14 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 5.46 քառակուսի մետր մակերեսով աստիճանը և 4.73 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 20236MZT6A) 2. Արմեն Սանթրոսյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան, ծածկի, աստիճանի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 285 662 (երկու հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր վաթսուներկու) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Սանթրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |