11.07.25
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ մարզային այցերի շրջանակում Աբովյանի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որը վարում էին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Լևոն Լևոնյանը, Կոտայքի մարզի տարածքային բաժնի պետ Դավիթ Դավթյանը: Հանդիպմանը ներկա էին ավագանու անդաներ, ոլորտի ներկայացուցիչներ, աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից:Հանդիպմանը առաջնահերթ քննարկվել է հողերի նշանակության և նպատակային կիրառման, հողօգտագործման և ջրօգտագործման օրինական կարգի պահպանման, աղբավայրերի շահագործման, շրջակա միջավայրի վրա վերջիններիս վնասակար ներգործության հարցը:Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել, վերհանել համայնքի բնապահպանական խնդիրները և համատեղ ուժերով ...
Մանրամասն |
|
08.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐԱՐԱՏ» ԵՎ «ԿՈՏԱՅՔ» ԼԵԳԵՆԴԱՐ ԹԻՄԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, ֆուտբոլասեր հասարակություն. Հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում սպասվում է ֆուտբոլային մեծ իրադարձություն ԽՍՀՄ ժամանակներից հայտնի, սիրված «Արարատ» և «Կոտայք» թիմերի մասնակցությամբ: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի աջակցությամբ կազմակերպվելու է հոբելյանական ֆուտբոլային հանդիպում լեգենդար ակումբների վետերանների միջև: Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու «Արարատ» և «Կոտայք» թիմերի վետերանների տոնական, խորհրդանշական հանդիպմանը: Մուտքն ազատ է:
|
|
07.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի մարզիկների հաղթական մրցելույթները միջազգային հարթակներում շարունակվում են:Օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մարզիկ Սարգիս Ստամբոլցյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն:Հաղթանակի առիթով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է մարզիկին, մարզիչ Կորյուն Խաչատրյանին և կենտրոնի տնօրեն Գոռ Ղալեչյանին, շնորհավորել ներկաներին հաղթանակի և մեր համայնքը պատվով ներկայացնելու առիթով:Հանդիպմանը ներկաները պատմել են մանրամասներ առաջնությունից, խոսել սպասվող մրցաշարերի մասին, որոնց թվում հոկտեմբերին կայանալիք ուժային եռամարտի աշխարհի առաջնությունն է. կարևորելով համայնքում ...
Մանրամասն |
|
05.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: 1995թ. հուլիսի 5-ին ժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը առանցքային հիմնասյուն է մեր երկրի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման գործում:Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ուղղված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, պետականության պահպանմանն ու ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը. ուստի ոչ միայն օրենքի, այլ նաև գաղափարական ու արժեհամակարգային տեսանկյունից Մայր օրենքը մեզ համար կարևոր սկզբունքների ամբողջություն է:Որպես ...
Մանրամասն |
|
04.07.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱՐԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՐՄՍՎԻՍ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյանի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների, համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի և Աբովյան քաղաքի համատիրությունների ղեկավարների մասնակցությամբ:Հանդիպմանը Արմսվիսբանկի մասնագետները ներկայացրել են վերականգնվող էներգիայի արտադրության և արևային կայանների տեղադրման ոլորտում հաջողված փորձը՝ առաջարկելով կիրառել այն Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերում` բնակիչների կողմից կատարվող վերելակի, լուսավորության և այլ ծախսերը կրճատելու նպատակով:Առաջնահերթ համարելով բնակիչների համար բարեկեցիկ պայմանների ապահովումը՝ համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անմիջական ուշադրությամբ համատիրություններին մշտապես տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն, ...
Մանրամասն |
|
02.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
|
Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերում ըստ առաջնահերթության ընթանում են ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման աշխատանքներ: Ոռոգման ջրի մատակարարման ուղղությամբ վերջին շրջանում ծավալուն աշխատանքներ են կատարվել Արամուս բնակավայրում, որտեղ շուրջ 250 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագիծ է անցկացվել: Գյուղի 5-րդ փողոցում տարիներ շարունակ ոռոգման ջուր չէր մատակարարվում: Հաշվի առնելով բնակիչների բարձրաձայնած խնդիրը` վերոնշյալ փողոցում շուրջ 150 գծամետր երկարությամբ ոռոգման ջրի խողովակաշար է անցկացվել: Ոռոգման ջրագծեր են կառուցվել նաև Արամուս բնակավայրի 3-րդ փողոցում, Տիգրանաձորի խճուղու 1-ին փակուղում և 3-րդ նրբանցքում:
|
|
01.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՈՍԻԱ ՓՈՂՈՑԻ 8-ՐԴ ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 8-րդ շենքին հարակից խաղահրապարակում և խաղադաշտում կատարվել են բարեկարգման աշխատանքներ: Աբովյանի քաղաքային տնտեսությունը վերանորոգել է այգու վնասված գույքը, տեղադրվել են նոր խաղասարքեր, մարզասարքեր, զուգափայտեր, նստարաններ: Նորոգման, ներկման և գծանշման աշխատանքներ են կատարվել ֆուտբոլի և բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտում: Անվտանգ խաղային տարածք ապահովելու նպատակով այգին ամբողջությամբ ցանկապատվել է:
|
|
30.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Հունիսի 27-ին Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում օրը տոնական էր, արվեստով ու հույզերով լի. տեղի ունեցավ դպրոցի 2024-25 ուս. տարվա ավարտական ցուցահանդեսը: Ցուցասրահներում ներկայացված էին շնորհալի շրջանավարտների տարբերվող ու յուրահատուկ աշխատանքները, որոնք արդյունքն էին սաների ստեղծագործ մտքի, գեղարվեստի դպրոցում տարիներ շարունակ յուրացված գիտելիքների ու հմտությունների: Ավարտական դասարանների հաշվետու ցուցահանդեսը կայացավ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցների, դպրոցի մանկավարժական անձնակազմի, սաների, ու արվեստասեր բնակիչների մասնակցությամբ:
|
|
26.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ. ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹԱՏՐՈՆԻ 45-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Աբովյանի դրամատիկական թատրոնը Իտալիայի «Տերեպիա» թատրոնի հետ համատեղ շուրջ 8 տարի իրականացնում է թատերական բովանդակային համագործակցություն, որի շրջանակում վերջերս Սան Մարկո թատրոնի բեմում տեղի է ունեցել խորհրդանշական ներկայացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և գրող Կոստան Զարյանի 140-ամյակին:Օտարերկրյա գործընկերների հետ նշանակալից համագործակցության և առաջիկայում նախատեսված ծրագրերի առիթով Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանին և դերասանուհի Թագուհի Հակոբյանին:Աբովյանի դրամատիկական թատրոնի ընթացիկ աշխատանքներից բացի, հանդիպմանը քննարկվել են թատրոնի 45-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց պատշաճ կազմակերպման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |