21.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում»։ Փոփոխություններին, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ Տնտեսվարողները ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
|
|
20.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԿԶՆԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱԲՈՎՅԱՆ ԺԱՄԱՆԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրով ՀՀ տարբեր մարզերից Աբովյան ժամանած աշակերտներին: Հյուրընկալող թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի և դպրոցի ԴԱԿ Լուսինե Հակոբյանի ուղեկցությամբ աշակերտների համար կազմակեպվում են բովանդակային այցեր ուսումնական գործընթացին զուգահեռ Աբովյանը ճանաչելու, համայնքի բարեկարգման, զարգացման ակտիվ ընթացքին ծանոթանալու նպատակով:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ողջունեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը, ապա պատասխանեց երեխաների հարցերին Աբովյանում ընթացող շինաշխատանքների, համայնքի բարեկարգման և նախատեսվող ծրագրերի ...
Մանրամասն |
|
16.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հայ մամուլի հիմնադրման օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր երկրում գործող զանգվածային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին:Ժամանակակից աշխարհում արագ փոփոխվող և տարածվող լրահոսը նշանակալից դեր և մեծ ազդեցություն ունի հանրության շրջանում մտածելակերպ, դիրքորոշում և կարծիք ձևավորելու հարցում, ուստի լրատվական բոլոր հարթակներում առաջնային պիտի լինի անաչառ և հավաստի գործելաոճը:Կարևորելով և գնահատելով հայաստանյան լրատվամիջոցների բարդ և պատասխանատու գործունեությունը՝ առանձնահատուկ շնորհավորում եմ Կոտայք մարզային հեռուստաընկերության ողջ անձնակազմին, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում համայնքային նշանակալից իրադարձությունները և պատշաճ կազմակերպում համայնքային միջոցառումների, մեր ...
Մանրամասն |
|
15.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
|
Հոկտեմբերի 2-6-ին Ինդոնեզիայում անցկացված Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել և 71 կգ քաշային կարգում առաջնության բրոնզե մեդալը նվաճել է Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մարզիկ Գոռ Շատվերյանը:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկին, մարզիչ Արաշալույս Բալյանին և կենտրոնի տնօրեն Գոռ Ղալեչյանին, շնորհավորել այս կարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի հավաքականի կազմում պատշաճ մասնակցելու և մրցանակային պատվավոր տեղ զբաղեցնելու առիթով: Համայնքի ղեկավարը նշել է, որ ուրախությամբ և հպարտությամբ է հետևում մեր մարզիկների կարիերային ու հաջողություններին, առանձնահատուկ ...
Մանրամասն |
|
13.10.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ քաղաքի բազմաբնակարան շենքերում առկա առաջնահերթ խնդիրների լուծման և բնակիչների կյանքի որակի բարելավման նպատակով շարունակական բնույթ է կրում համատիրությունների հետ համագործակցությունը և անհրաժեշտ օժանդակության տրամադրումը:Համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի և համատիրությունների կենտրոնացված հաշվապահության ներկայացուցչի մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված հանդիպում-քննարկում՝ ընթացիկ տարում Սարալանջ և Դարանի համատիրությունների կատարած աշխատանքները ամփոփելու և առաջնային հիմնախնդիրները ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը ամփոփվել է 8 ամսվա կատարողականը նախ աշխատանքների ծավալի, ապա նաև ֆինանսական մասով:Համատիրությունների ղեկավարները ...
Մանրամասն |
|
09.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԷՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքի հանրային և բակային տարածքներում շարունակաբար իրականացվում են կանաչ գոտիների պահպանությանն ու խնամքին ուղղված աշխատանքներ: Քաղաքում մեկնարկել է ծառերի աշնանային և սանիտարական էտը: Խնամքի և ձևավորման էտին զուգահեռ Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը հետևողականորեն անդրադառնում է բնակիչների դիմումներին՝ իրականացնելով սանիտարական ծառաէտման, մաքրման աշխատանքներ բազմաբնակարան շենքերի շրջակայքում:
|
|
08.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 62-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Աբովյան քաղաքի 62-րդ տարեդարձի կապակցությամբ համայնքապետարանում կազմակերպվել էր պարգևատրման տոնական արարողություն: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուշադրությանն այս անգամ արժանացել են Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի երկարամյա աշխատակիցները: Համայնքի ղեկավարը խրախուսել և շնորհակալագրեր է հանձնել երկարամյա աշխատակիցներին՝ գնահատելով նրանց տարիների նվիրումն ու ներդրումը:
|
|
06.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ՇՈՂ ՄԱԿ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել առևտրի կենտրոն ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Վերին Պտղնի, Նոր թաղամասի 1-ին փողոց, թիվ 29 հասցեում գտնվող 0;2631 հա մակերեսով հողամասի վրա (կադաստրային ծածկագիր՝ 07-062-0016-0074) հասարակական կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
05.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ մանկավարժներ.Հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Դուք ստանձնել եք պատասխանատու և նվիրյալ աշխատանք, որն արժանի է հանրության ուշադրությանն ու գնահատությանը յուրաքանչյուր օր. իսկ այսօրվա գեղեցիկ տոնը լավագույն առիթն է փոխանցելու բոլորիս շնորհակալությունն ու երախտագիտությունը սերունդների կրթադաստիարակչական գործում ձեր անգնահատելի դերի ու վաստակի համար:Մասնագիտական օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Աբովյան համայնքի ուսուցիչներին, որոնք մեծ ներդրում ունեն մեր համայնքի շնորհալի երիտասարդների կրթության, հաջողությունների ու ձեռքբերումների հարցում: Բարեխիղճ աշխատանքով, գիտելիքներ ու արժեհամակարգ փոխանցելով՝ մեր ուսուցիչները մեծապես նպաստում են համայնքում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |