23.06.22
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀՈՒՇԵՐ ՊԱՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼԻ» ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
|
«Առանց համայնքի իշխանությունների սրտացավ աջակցության մենք չէինք կարող հասնել նման հաջողությունների»: Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ խոսքի մեջ նշել է «Հուշեր պարային անսամբլի» հիմնադիր-ղեկավար Էդգար Ավետիսյանը: Անսամբլի ղեկավարը և անդամները հյուր էին եկել Աբովյանի համայնքապետարան՝ իրենց երախտագիտությունը հայտնելու և պատմելու Անսամբլի շարունակական հաղթանակների ու նվաճումների մասին ոչ միայն Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Աբովյան համայնքի ղեկավարի խոսքերով «Ոչինչ չենք խնայելու Աբովյանը մշակութային համայնք դարձնելու ճանապարհին և կանգնած ենք ազգային մշակույթը համայնքում տարածող ու զարգացնող ցանկացած ...
Մանրամասն |
|
21.06.22
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Բոլոր մասնագիտություններից իր բացառիկությամբ առանձնանում է բուժաշխատողի մասնագիտությունը։ Առողջապահական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ բուժաշխատողներ. Բուժաշխատողի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ։ Բժիշկը միայն մասնագիտություն չէ. կոչում, առաքելություն, պատիվ է: Դուք ձեր ամենօրյա աշխատանքով շատ մարդկանց երկրորդ կյանք եք նվիրում, հույս ու հավատ պարգևում։ Անգնահատելի է ձեր ծառայությունը 44-օրյա պատերազմի, Համավարակի օրերին, երբ մարդասիրությամբ ու նվիրումով օր ու գիշեր անմնացորդ կատարեցիք ձեր առաքելությունը։ Դուք եք մեր առողջապահական համակարգի դիմագիծը, հենասյունը։ Դարձյալ շնորհավորում եմ ձեզ. Թող հիվանդի մահճակալի մոտ ձեր ցանկացած քննություն ...
Մանրամասն |
|
17.06.22
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և Աբովյանի համայնքապետարանի համագործակցությամբ, ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցվել է քաղաքային մարզադաշտը: Այսօր տեղի է ունեցել մարզադաշտի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Հիմնովին վերանորոգված մարզադաշտն այսուհետ կարող է տեղավորել 3100 հանդիսական և ընդունել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդիպումներ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Աբովյանի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
16.06.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2022թ․ հունիսի 29-ին ժամը 11։00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Կարիսմա>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուս համայնքի տարածքում <<Կարիսմա>> բազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ ...
Մանրամասն |
|
15.06.22
ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Հունիսի 13-ին ՀՀ-ում մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Կոտայքի մարզի նորակոչիկներին հայկական զինված ուժեր են ճանապարհել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց՝ երգ ու պարով: Նորակոչիկների Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անունից տրվել են օրհնված խաչեր: Մանրամասները՝ տեսանյութում:
|
|
14.06.22
ԱԲՈՎՅԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԲՈՎՅԱՆՑԻ ՀԵՐՈՍ ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Հունիսի 14-ին շախմատի դպրոցում մեկնարկել է 44-օրյա պատերազմի Աբովյան համայնքի հերոս, շախմատի դպրոցի սան Գուրգեն Կարապետյանի հուշամրցաշարը։ Մրցաշարի բացմանը մասնակցել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը: Գուրգեն Կարապետյանը շախմատի դպրոցի լավագույն սաներից է եղել՝ տասնյակ պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացած: Հուշամրցաշարի ավարտին մրցավարական հանձնաժողովի կողմից սահմանվելու է նաև հատուկ մրցանակ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անունից: Մրցաշարին մասնակցում են 300-ից ավել շախմատիստներ Հայաստանի տարբեր մարզերից: Մանրամասները՝ տեսանյութում:
|
|
10.06.22
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Աբովյան համայքի մանկապարտեզների հերթագրման էլեկտրոնային համակարգում 2022 թվականի հունիսի 20-ից սկսած հնարավորություն ունեք երեխաներին հերթագրել նաև Կամարիսի, Մայակովսկու, Գեղաշենի մանկապարտեզներ հաճախելու համար։ Հնարավորություն ունեք հերթագրել 2017, 2018, 2019 թվականերին ծնված երեխաներին։ Հերթագրման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ ակտիվ հղումով՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ-ԱՌՑԱՆՑ ՀԵՐԹԱԳՐՈՒՄ :
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով` 095451001, 095451319, 095450398:
|
|
09.06.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2022թ․ հունիսի 20-ին ժամը 11։00-ին Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրի 23-րդ փողոցի 8 հասցեում նախատեսվող հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երրորդ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |