Ուրբաթ, 22 Փետրվարի 2019թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԶԲՈՍԱՅԳԻ | Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն աշխատանքային շրջայցով Սևանի փողոցի բնակելի տարածքում էր: Համայնքի ղեկավարի որոշմամբ շուտով Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում կառուցվելու է խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ, զբոսայգի : Շրջայցի ժամանակ համայնքի ղեկավարը հանդիպեց նաև բնակիչներին, ովքեր ուրախությամբ ընդունեցին լուրը: Հատկապես մանկահասակների ծնողները ոգևորությամբ արձագանքեցին, քանի որ երեխաները խաղահրապարակ չունենալու պատճառով փողոցում են խաղում: Հանդիպման ժամանակ Վահագն Գևորգյանը նշեց, որ ինչպես և նախատեսված է եղել Աբովյան համայնքում ավելանալու են թե՛ զբոսայգիները, և թե՛ խաղահրապարակները: Գրեթե 10 հազար քառակուսի մետր անխնամ տարածքը մի քանի ամսից կդառնա գեղեցիկ, մաքուր հանգստի գոտի: Շինարարական աշխատանքները սկսվելու մարտի 4-ից: |
|
|