Հարգելի՛ քաղաքացիներ.
Աբովյան համայնքի մրցույթների կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման բաց մրցույթ:
Մրցույթը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, 2-րդ հարկ):
- Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
- Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:
- Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը և սահմանվում է մրցույթի առարկայի մեկնարկային գնի 5 տոկոսի չափը:
- Մրցույթի քայլի չափը սահմանված է լոտի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 տոկոսի չափը:
- Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան:
- Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար և հողամասի արդյունավետ օգտագործման լավագույն պայմաններ:
- Մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև գույքերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամությանհրապարակ 1, հեռ.098 22 80 27):
- Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 21-ը, ժամը 11:00:
Մանրամասն տեղեկատվությունը կցվում է: