Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երկու ծրագրային հայտերի (Գեղաշեն և Կամարիս բնակավայրերում ոռոգման համակարգի հիմնանորոգման ծրագիր և Աբովյան քաղաքում թենիսի կորտերի կառուցման ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ հայտերը կազմված են՝ վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան: ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նախարարությունը հայտնել է դրական դիրքորոշում Գեղաշեն և Կամարիս բնակավայրերում ոռոգման համակարգի հիմնանորոգման ծրագրի և Աբովյան քաղաքում թենիսի կորտերի կառուցման ծրագրի հայտերի առնչությամբ: