«Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը, Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ համատեղ, հայտարարում է ունկնդիրների հավաքագրում՝ «Արտահանման առաջնորդներ: Արտահանման գործընթացների արդյունավետ կառավարման հմտությունների զարգացում» որակավորման բարձրացման ծրագրին մասնակցության համար:
Արտահանման մասնագետները ծրագրին կարող են միանալ նաև օնլայն ռեժիմով: Ծրագրի տևողությունը 8 շաբաթ է, դասընթացներն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ աշխատող մասնագետների համար հարմար ժամերին՝ երեքշաբթի-հինգշաբթի կամ չորեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 18:00-20:50:
Դասընթացներն իրականացվում են Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում՝ ռուսաց լեզվով (հասցե՝ փ. Արզումանյան, 5/2, Երևան, ՀՀ): Արդյունքում, մասնակիցները կստանան որակավորման բարձրացումը հավաստող պետական պաշտոնական վկայական:
Ծրագրին գրանցվելու համար գրել education@csda.am էլ. փոստին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099-88-66-28 հեռախոսահամարին: