Աբովյան համայնքի հարգելի' բնակիչներ.
Հայտնում ենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագիծը ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ի N 61-Ա եզրակացությամբ ստացել է դրական գնահատական։
«Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության» կարգի պահանջներին համապատասխան հրապարակում ենք Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագծի փաստաթղթային փաթեթը։
Փաթեթի վերաբերյալ Ձեր առաջարկները և դիտողությունները մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը կարող եք գրավոր ներկայացնել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմին կամ ուղղարկել abovyan.kotayq@mta.gov.am էլեկտրոնայինհասցեով:
Հիմնանորոգման աշխատանքային նախագծի փաստաթղթային փաթեթը կցվում է: