ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 1 դրույքաչափով, լոգոպեդ՝ 1 դրույքաչափով և պարուսույց՝ 1 դրույքաչափով:
Մրցույթին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ. մարտի 27-ի N20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4)աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 11։00-ին, ք.Աբովյան Սևանի 2/4-4 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. օգոստոս 15-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր ժամը 9։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և www.abovyan.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 95-080023 հեռախոսահամարին: