ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` հետևյալթափուր պաշտոնիհամար՝ դաստիարակ 1.25 դրույքաչափով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, ք.Աբովյան, Տարտու 1/24/1 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. հոկտեմբերի 09-ից մինչև 2024թ. նոյեմբերի 05-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարը կարող եք ձեռք բերել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մանրամասներին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջերից: