Հարգելի՛ քաղաքացիներ.
1.Աբովյան համայնքի աճուրդների կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գույքերն օտարելու բաց դասական աճուրդ`
2.Աճուրդը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, 2-րդ հարկ):
3.Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
4.Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:
5.Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրվան նախորդող երկու օրվա ընթացքում։
6.Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
7.Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև գույքերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 098 22 80 27)։
8.Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 17-ը, ժամը 11:00:
Մանրամասն տեղեկատվությունը կցվում է: