Հարգելի՛ քաղաքացիներ.
Աբովյան համայնքը հայտարարում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերի (հողամասերի) վարձակալությամբ տրամադրելու մրցույթ։
Մրցույթը կանցկացվի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրման կանոնակարգի» համաձայն։
Մրցույթը կկայանա 2025 թվականի ապրիլի 14-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, 2-րդ հարկ):
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ (յուրաքանչյուր լոտի համար առանձին), մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:
Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը վճարվում է մրցույթի անցկացման օրը։
Մրցույթի մեկ քայլի չափը սահմանված է տվյալ մրցույթի առարկա հանդիսացող գույքի (հողամասի) տարեկան վարձավճարի 5 տոկոսի չափով։
Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև գույքերի (հողամասերի) վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 098 22 80 27)։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2025 թվականի ապրիլի 9-ը, ժամը 11:00 ներառյալ:
Մանրամասն տեղեկատվությունը կցում է: