Հարգելի՛ քաղաքացիներ.
1.Աբովյան համայնքի աճուրդների կազմակերպիչը հայտարարում է համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու բաց դասական աճուրդ`
2.Աճուրդը կկայանա  2025 թվականի մայիսի 12-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ  1,  2-րդ հարկ):
3.Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
4.Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:
5.Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրվան նախորդող երկու  օրվա ընթացքում։
6.Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
7.Լոտի  նկատմամբ սահմանափակումներ չկան:     
 Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև գույքերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 098 22 80 27)։
8.Հայտերի  ընդունումը  և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև  2025 թվականի  մայիսի 6-ը, ժամը 11:00:      
 Մանրամասն տեղեկատվությունը կցվում է: