Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ Կոտայքի մարզում իրականացվելու է ‹‹Կոմիտաս 150 ›› ծրագիրը ՀՀ ԿԳՄ և Ս նախարարության ֆինասական աջակցությամբ:
‹‹Կոմիտաս 150›› ծրագրի շրջանակում նախատեսվում են համերգներ Կոտայքի մարզի 4 երաժշտական դպրոցներում:
Աբովյան համայնքի ‹‹Զարեհ Սահակյանց›› -ի անվան երաժշտական դպրոցում համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբին ( օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք):
Համերգի ընթացքում ելույթ են ունենալու ‹‹Կամերտոն›› երգչախմբի
( խմբավար՝ Դավիթ Սարգսյան) և Վահագն Մարգարյանի (դաշնամուր) կատարմամբ Կոմիտասի և հայ դասականների ստեղծագործություններ:
Սիրով հրավիրում ենք ՝ Բյուրեղավանի արվեստի դպրոցին,
Հրազդանի Կ. Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցին ,
Հրազդանի Ա. Խաչատրյանի անվան N 1 երաժշտական դպրոցին,
Հրազդանի Ա. Բաբաջանյանի անվան N 2 երաժշտական դպրոցին,
Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցին,
Եղվարդի արվեստի դպրոցին,
Ջրվեժի երաժշտական դպրոցին,
Նոր Հաճնի արվեստի դպրոցին,
Զովունու երաժշտական դպրոցին,
Նոր Գեղիի երաժշտական դպրոցին,
Արզականի արվեստի դպրոցին ներկա գտնվելու նախատեսված համերգին: