«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի տարածքային (մարզային) դասընթացների մասնակցության հայտ
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի մարզային դասընթացների ընդունելության մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել Կոտայքի մարզում բնակվող 18-ից 35 տարեկան երիտասարդները։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 25-ն է։
Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺԴ-ի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։
Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 531397, 531398 հեռախոսահամարներով, գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։
ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄ