Հարգելի համաքաղաքացիներ,
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակից ելնելով Աբովյանի համայնքապետարանում ևս անհրաժեշտություն է առաջացել իրականացնել վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառում
Այդ նպատակով մեր ազգաբնակչությանը խնդրու՛մ և հորդորու՛մ ենք խստորեն պահպանել վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Ձեր և Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցների առողջության անվտանգության ապահովման, կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, հատկապես խնդրում ենք՝
1. Առանց ծայրահեղ կենսական անհրաժեշտության չայցելել Աբովյանի համայնքապետարան.
2. Այցելելու դեպքում կրել դիմակներ.
3. Դիմումները և գրությունները համայնքապետարան ուղարկել փոստով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով.
4. Հարցերի և խորհրդակցությունների համար օգտագործել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ abovyan.am, ինչպես նաև ֆեյսբուքյան www.facebook.com/AbovyanMyCity/ հարթակը:
Խնդրում ենք մեր համաքաղաքացիներին ըմբռնումով մոտենալ այս ժամանակավոր սահամանափակումներին:
Աբովյանի համայնքապետարան