Փառատոնի նպատակն է հայտնաբերել, խրախուսել, աջակցել և հանրությանը ճանաչելի դարձնել գրական ձիրքով օժտված մարզի երիտասարդներին, նրանցից առավել շնորհալիների ստեղծագործությունները հրատարակել մեկ ընդհանուր ժողովածուի տեսքով և շնորհանդեսի միջոցով նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը, խթանել և աշխուժացնել մարզի գրական-մշակութային կյանքը:
Շնորհանդեսի հեղինակներն ու ստեղծագործություններն ընտրվելու են մրցութային կարգով` մարզի և հանրապետության անվանի գրողներից և մշակութային գործիչներից, ինչպես նաև մարզպետարանի ներկայացուցիչներից կազմված Գնահատող հանձնախմբի կողմից: Փառատոնի անցկացման կանոնակարգի մասին մարզի համայնքները, կրթամշակութային հաստատությունները և ստեղծագործող երիտասարդները իրազեկվում են շուրջ մեկ ամիս առաջ` համապատասխան գրություններով, էլեկտրոնային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով:
Փառատոնին կարող են մասնակցել բանաստեղծական ձիրքով օժտված մարզի 16-35 տարեկան բնակիչները: Ներկայացվող ստեղծագործությունների թիվը չպետք է գերազանցի սահմանված չափաքանակը` մեկ պոեմ կամ հատված պոեմից/ութ էջի սահմաններում/ և/կամ 10-ը / այդ թվում` արձակ/ բանաստեղծություններ: Հեղինակները ստեղծագործությունների հետ / բոլորը Word ֆայլի տեսքով, sylfaen, 12 տառատեսակով/ մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը մրցույթ- փառատոնի կազմկոմիտե / cooperation.kotayk@gmail.com / էլեկտրոնային հասցեին/ պետք է ներկայացնեն նաև հակիրճ կենսագրություն/ երրորդ դեմքով/` կից նշելով իրենց բնակավայրը, հեռախոսի համարը և էլփոստի հասցեն, ինչպես նաև/ ցանկության դեպքում/ որևէ բանաստեղծության տեսաձայնագրություն` /տևողությունը` մինչև երկու րոպե/:
Փառատոնի հանրահռչակման նպատակով մարզպետարանի ֆեյսբուքյան էջում բացվելու է հատուկ blog, որտեղ պարբերաբար տեղադրվելու են մի քանի բանաստեղծություններ և հեղինակների կատարմամբ դրանց ասմունքի տեսաձայնագրություններ: Ստացված հայտերը Կազմկոմիտեն տրամադրելու է Գնահատող հանձնախմբին, որի հավանության արժանացած առավել շնորհալի հեղինակների լավագույն ստեղծագործությունները հրատարակվելու են գրական ալմանախի տեսքով: Այնուհետև Աբովյանի պետական քոլեջում գտնվող նորակառույց loft ոճի հանրային գրադարանում անցկացվելու է Գրական ժողովածուի շնորհանդեսի, որին մասնակցելու են նաև պետական, քաղաքական ու մշակութային գործիչներ: Նրանք, ցանկության դեպքում, կընթերցեն իրենց նախընտրած հեղինակի ստեղծագործությունից մի հատված/ գրքերը նրանց նվիրվելու են նախապես/:
Հրատարակված գրքերից մեկական օրինակ կտրվեն նաև Ազգային, մարզային և համայնքային գրադարաններին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար դիմել փառատոնի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Մինաս Պետրոսյանին/ 077-92-77-43/: