Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ
«Տեղական հանրաքվեի մասի» ՀՀ օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն իրազեկում ենք ձեզ այն մասին, որ ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Աբովյան համայնքին միավորել
Ակունք (Ակունք միավորված համայնքի կազմի մեջ են մտնում Ակունք, Նոր գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ և Սևաբերդ բնակավայրերը),
Առինջ,
Արամուս,
Բալահովիտ,
Գեղաշեն,
Գետարգել,
Կաթնաղբյուր,
Կամարիս,
Մայակովսկի,
Պտղնի,
Վերին Պտղնի համայնքները:
Նշված օրենքի նախագծի ընդունման արդյունքում ձևավորվելու է Աբովյան բազմաբնակավայր համայնքը, որի կազմի մեջ ներառված են լինելու 1 քաղաքյաին և 18 գյուղական բնակավայրեր շուրջ 80 000 բնակիչներով:
Նախագծին կարող եք ծանոթանալ և քվեարկել հետևյալ հղումով՝
https://www.e-draft.am/projects/2902
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
18.12.2020թ.