ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը ս/թ մայիս-նոյեմբեր ամիսներին կազմակերպում են Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն: Փառատոնն այս տարի կրում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագիրը և նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի և կերպարվեստի դպրոցներում կամ նկարչական խմբակներում ընդգրկված 6-18 տարեկան երեխաներ: Մանրամասները տես կցված փաստաթղթի մեջ: