1.Աճուրդը կայանալու է 2022 թվականի հուլիսի 1-ին ժամը 12:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամությանհրպ.1, 2-րդ հարկ):
2.Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
3.Մասնակցության վճարը սահմանված է 14000 դրամ:
4.Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ։
5.Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
6.Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան: Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև գույքի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 060 53-64-32)։
7.Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2022 թվականի հունիսի 27-ը , ժամը 18:00 :