ՀՀ առողջապահության նախարարության պատվերով և Համաշխարհային բանկի օժանդակությամբ 2022 թվականի հունիսի 15-ից Հանրապետությունում մեկնարկել է ՀՀ առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) ընտրանքային հետազոտությունը` երկամսյա տևողությամբ: Հետազոտության նպատակն է հավաքագրել տվյալներ, որոնք անհրաժեշտ են գնահատելու բնակչության առողջությունը, ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածությունը, բնակչության արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող հաստատություններ դիմելիությունը, բուժհաստատությունների ֆինանսական և աշխարհագրական մատչելիությունը, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, բնակչության գոհունակությունը բժշկական ծառայություններից և այլ առանցքային հիմնախնդիրները։ Հետազոտությունն իրականացվելու է դեմ առ դեմ հարցումների միջոցով՝ համակարգչային սարքերի կիրառմամբ, ՀՀ բոլոր մարզերի ընտրված շուրջ 111 բնակավայրերում՝ 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում։ Իրականացված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ազգային զեկույցներում և կտեղադրվի ԱԱԻ պաշտոնական կայք էջում. http://nih.am/am/subdivisions/health_analytical_center?block=national_assessment_reports:
' />ՀՀ առողջապահության նախարարության պատվերով և Համաշխարհային բանկի օժանդակությամբ 2022 թվականի հունիսի 15-ից Հանրապետությունում մեկնարկել է ՀՀ առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) ընտրանքային հետազոտությունը` երկամսյա տևողությամբ: Հետազոտության նպատակն է հավաքագրել տվյալներ, որոնք անհրաժեշտ են գնահատելու բնակչության առողջությունը, ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածությունը, բնակչության արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող հաստատություններ դիմելիությունը, բուժհաստատությունների ֆինանսական և աշխարհագրական մատչելիությունը, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, բնակչության գոհունակությունը բժշկական ծառայություններից և այլ առանցքային հիմնախնդիրները։ Հետազոտությունն իրականացվելու է դեմ առ դեմ հարցումների միջոցով՝ համակարգչային սարքերի կիրառմամբ, ՀՀ բոլոր մարզերի ընտրված շուրջ 111 բնակավայրերում՝ 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում։ Իրականացված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ազգային զեկույցներում և կտեղադրվի ԱԱԻ պաշտոնական կայք էջում. http://nih.am/am/subdivisions/health_analytical_center?block=national_assessment_reports:
' />