Արցախյան 2020 թվականի պատերազմում անմահացած և հաշմանդամ դարձած Աբովյան համայնքի զինծառայողների ընտանիքների 7-13 տարեկան երեխաները սիրով հրավիրվում են ամառային հանգստի՝ «Հեքիաթային կիրճ» առողջարարական ճամբարում։ Առաջին հերթափոխը սկսվելու է 2022 թվականի հուլիսի 1-ին ժամը 09։30-ին։
Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի «Հեքիաթային կիրճ» ճամբար երեխաների մեկնումը և վերադարձը իրականացնելու է Աբովյանի համայնքապետարանը։ Ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 23-ը դիմել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժին։ Հեռախոսահամարներ՝ 060 53 64 04, 060 53 64 31։