Հարգելի՛ քաղաքացիներ,
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումների կատարումը և վճարումների ստացումը) իրականացնում են անկանխիկ ձևով, բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած դեպքերի։ Ներկայումս Աբովյանի համայնքապետարանը միջոցներ է ձեռնարկում վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցելու և համայնքի բնակավայրերի վարչական շենքերում վճարահաշվարկային տերմինալներ տեղադրելու ուղղությամբ։ Համայնքի բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարումը քաղաքացիները կարող են իրականացնել բանկերի, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքների միջոցով, ինչպես նաև՝ առցանց եղանակով, էլեկտրոնային դրամապանակների միջոցով (Idram, Tellcell Wallet, EasyWallet և այլն)։