ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աբովյան բազմաբնակավայր համայնքի (Աբովյան, Գեղաշեն, Կամարիս, Արամուս, Պտղնի, Վերին Պտղնի, Առինջ, Բալահովիտ, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Գետարգել) հարգելի՛ բնակիչներ. Աբովյանի համայնքապետարանը հորդորում է ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին կետի և 251-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, կատարել Ձեր անշարժ գույքի հարկի (գույքահարկ, հողի հարկ) վարձավճարների պարտավորությունները: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում, համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին կետի, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Ձեր կողմից ժամկետանց հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում այն կգանձվի հարկադիր կարգով: Տեղեկացնում ենք նաև, որ Ձեր կողմից հարկային պարտավորությունների և վարձավճարների բարեխիղճ և ժամանակին կատարումը նպաստում է համայնքային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև ազատում է Ձեզ ավել հարկային բեռից:
|