Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը «Արև» բարեգործական կազմակերպության աջակցությամբ մեկնարկում է «Կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:
Ծրագրի շահառուները կանայք են, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ:
Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`
www.shorturl.at/cixIS
Մասնակցության հայտի հղումը ստորև`
www.shorturl.at/jmHIP