19.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան համայնքում 2025 թ. մասնակցային բյուջետավորման գործընթացը ծրագրային առաջարկության իրագործման փուլում է: Գործընթացի քվեարկության փուլում բնակիչների մեծամասնության հավանությանն արժանացած «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոնի վերանորոգում» առաջարկությունը իրականացվում է պետություն-համայնք համագործակցությամբ. առաջարկի նպատակն է վերանորոգել կենտրոնը և խթանել բնակավայրում մշակույթի և սպորտի զարգացումը: Ծրագրի շրջանակում Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոնում այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները:
|
|
17.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՆՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
16.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՄԱՐԶԻՉ ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ՍԱՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է քաղաքում գործող կիոկուշին կարատեի ակումբի մարզիչ Նարեկ Գաբրիելյանին և նրա սաներին, որոնք ընթացիկ տարում գրանցել են նշանակալից հաղթանակներ միջազգային հարթակներում:Հանդիպմանը մարզիչը ներկայացրել է մանրամասներ մայիսին Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը և Բուլղարիայում կայացած աշխարհի գավաթի KWU վարկածով խաղարկությանը իր սաների մասնակցության և ձեռքբերումների մասին:Ալեն Հովհաննիսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոնի տիտղոսը և դարձել բրոնզե մեդալակիր աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում.Քաջիկ Ոսկանյանը երկու առաջնություններում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորել է ներկաներին. նշել, ...
Մանրամասն |
|
15.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող քաղաքացիներ Սոս Արզումանյանի, Գառնիկ Ավետիսյանի և Համլետ Կարապետյանի կողմից նախատեսվում է կառուցել 1(մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 16(տասնվեց) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենք ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, ք․ Աբովյան, Սևանի փողոց, 4/10 հասցեում գտնվող 0;2863 հա մակերեսով հողամասի վրա (կադաստրային ծածկագիր՝ 07-002-0049-0836), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝այստեղ
|
|
11.09.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էկո Ագրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Մ. Մկրտչյան թաղ. 1-ին փողոց 32/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի, բացօթյա սպորտային համալիրի և շատրվանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության ...
Մանրամասն |
|
10.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ 14 ԵՎ 15 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՄՈՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻՆ
|
Աբովյան համայնքի հարգելի' բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ համայնքում բնակվող Սիմոնյանների ընտանիքը անշարժ գույքի նկատմամբ իրավունքներով պետական գրանցմամբ իրեն պատկանող հողամասերից հրաժարվել է և վերադարձրել համայնքին։Կարևորելով բնակիչների համընդհանուր շահը` Սիմոնյանները համայնքին են վերադարձրել Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի 14 և 15 հասցեների հողամասերը։Շնորհակալություն ենք հայտնում բարեխիղճ ընտանիքին և հորդորում ենք բոլորին հետևել նրանց օրինակին` համայնքին վերադարձնելով կանաչ գոտիներն ու հանրային տարածքները։
|
|
05.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԵՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ Առինջ բնակավայրում մեկնարկել են ժամանցային այգու կառուցման շինարարական աշխատանքները։ Այգին զբաղեցնելու է շուրջ 2800 քառ. մ մակերեսով տարածք, որտեղ գործելու են մարզահրապարակ, խաղահրապարակ, խաղադաշտ` նախատեսված ֆուտբոլի և բասկետբոլի համար. տարածքում կատարվելու է բարեկարգում, կանաչապատում, տեղադրվելու են նստարաններ, անցկացվելու է լուսավորություն։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեով, նախատեսվում է կառուցել անվտանգ ու անհրաժեշտ պայմաններով հագեցած այգի` տարբեր տարիքի բնակիչների հանգիստն ու ժամանցը կազմակերպելու համար։
|
|
04.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգարժա՛ն փրկարարներ, վետերաններ, ՆԳՆ փրկարարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ:Դուք ստանձնել և նվիրումով իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է մասնագիտական և ֆիզիկական բարձր պատրաստվածություն, մշտական զգոնություն և կամային որակներ՝ ամենատարբեր բարդության հանգամանքներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ գործելու համար:Արտակարգ և պատերազմական իրավիճակներում, աղետների ժամանակ մեր փրկարարները բազմիցս գործել են անհնարին թվացող սխրանքներ՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը: Անչափ կարևորում և բարձր եմ գնահատում ձեր հանրօգուտ ու սրտացավ աշխատանքը:Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ...
Մանրամասն |
|
02.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՑ ՍԱՆԵՐԻՆ «ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2025» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնում համայնքների միության, «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի ղեկավարության նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր հանդիպում, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Աբրահամյանը և համայնքի ղեկավարի օգնական Դիաննա Երեմյանը։Հյուրերը այցելել էին Աբովյան «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025» ծրագրի շրջանակներում աջակցության կենտրոնի մասնակցությունը խրախուսելու և կազմակերպված միջոցառումներում առավել ակտիվորեն ներգրավված սաներին պարգևատրելու նպատակով։Նախքան պարգևատրման արարողությունը կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը ներկայացրեց հունիսի 10-ից 12-ին ԵՄ կայուն էներգիայի շրջանակում անցկացված տարաբնույթ, բովանդակային միջոցառումները, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |