17.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԳՐԻՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 3(երեք) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 10(տաս) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենք ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ Խ․ Աբովյան թաղամաս, 8-րդ փողոց թիվ 2 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0358-0116), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
17.01.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ.
ԳՐԱՆՑՎԵՔ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՈՐՊԵՍ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ» ԱՆԴԱՄ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» մեկամյա նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքացիական կրթության և մասնակցային մեխանիզմների միջոցով Աբովյան համայնքի երիտասարդների մոտ ձևավորել համայնքային սեփականության զգացում և նրանց հնարավորություն ընձեռել ակտիվորեն մասնակցելու սեփական համայնքի զարգացմանը։Աբովյան համայնքի 18-ից 29-ը տարեկան բնակիչները հրավիրվում են դառնալ համայնքային ակտիվ երիտասարդական խմբի անդամ և մասնակցել սեփական համայնքի զարգացմանը:Նախաձեռնության շրջանակներում Աբովյան համայնքում նախատեսվում է ձևավորել 30 անդամից բաղկացած «Համայնքային ակտիվ երիտասարդական խումբ» (ՀԱԵԽ/CAYG), որում կարող ...
Մանրամասն |
|
16.01.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-150-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. հունվարի 31-ին ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գ․Վ․Հ․ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից՝ Գյամրեզի անդեզիտաբազալտների հանքավայրի տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։ Շահագրգիռ ...
Մանրամասն |
|
16.01.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-150-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. հունվարի 31-ին ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գ․Վ․Հ․ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից՝ Գյամրեզի անդեզիտաբազալտների հանքավայրի տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։ Շահագրգիռ հանրության ...
Մանրամասն |
|
15.01.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-150-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման (որոշում խմբ․ 28․12․2023թ․ թիվ 23-43) հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2025թ․ փետրվարի 14-ին ժամը 11։00-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դեմեր» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական շրջանի Արամուս բնակավայրի տարածքում գտնվող Արամուսի բազալտների հանքավայրի Դեմեր 1 տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման ժամկետի և ծավալների փոփոխման ...
Մանրամասն |
|
15.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների և կարգավիճակի վերաբերյալ իրավական իրազեկման արշավ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում կազմակերպության իրավաբանական թիմը 2025թ. հունվարի 17-ին, ժամը 11:00-ին նախատեսում է իրականացնել իրավական իրազեկում Աբովյան համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 արցախցիների համար: Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում. հասցե՝ ք. Աբովյան, Զորավար Անդրանիկի 33: Մանրամասների համար զանգահարել 044 536 410 ...
Մանրամասն |
|
14.01.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Աբովյանի համայնքապետարանում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որին կարող է մասնակից դառնալ համայնքի 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:Գործընթացի շրջանակներում Աբովյանի համայնքապետարանում անցկացվել է առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են բնակիչներին իրազեկելու, աշխատանքների ժամանակացույցն ու կարգը հաստատելու վերաբերյալ հարցերը:Հունվարի 20-ից սկսած բնակիչները հնարավորություն կունենան Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում մուտքագրել ծրագրային առաջարկություններ պահանջված ձևաչափով՝Լրացնել հայտըԿցել նախագծի վերաբերյալ նկարներՆերկայացնել ծրագրի սպառիչ նկարագիրն ու նպատակը:Ծրագրին մասնակցելու, առաջարկներ ներկայացնելու և հաջորդող բոլոր ...
Մանրամասն |
|
07.01.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ՀՀ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մեդալակիր մարզիկներ Նարեկ Մանասյանին, Արթուր Սահակյանին, Համլետ Սուքիասյանին, Ավետիք Պողոսյանին, Սահակ Հովհաննիսյանին, մարզիչներ Արշավիր Գրիգորյանին, Արշալույս Բալյանին, Սևակ Սուքիասյանին և կենտրոնի տնօրեն Գոռ Ղալեչյանին:Քրտնաջան աշխատանքի և նպատակային մարզումների արդյունքում 2024 թվականին մարզադպրոցում գրանցվել են բարձր ցուցանիշներ բռնցքամարտի, սամբոյի և ըմբշամարտի ոլորտներում: Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեր մարզիկները ցուցադրել են հաջող մրցելույթներ, բարձր պատրաստվածություն և նվաճել մրցանակային պատվավոր հորիզոնականներ:Կարևորելով և գնահատելով ...
Մանրամասն |
|
25.12.24
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐ
|
Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 6-ի N 41-Ա որոշմամբ հաստատված կարգի 37-րդ և 38-րդ կետերի՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կկայանա․ 1)ժամը 15։00-ին՝ կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի նիստը՝ օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի «Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում փողային նվագախումբ ստեղծելու վերաբերյալ հարցը, 2)ժամը 16։00-ին՝ համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |