Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Սեպտեմբերի 27-ին մեր համաքաղաքացի Վահագն Գուլոյանի կողմից Աբովյանի համայնքապետարան դիմում է ներկայացվել՝ համաձայն որի քաղաքացին հրաժարվել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի 16 հասցեում գտնվող, իրեն պատկանող 55,0 քառակուսի մետր մակերեսով հողամասից:
Գնահատելով համայնքապետարանի կողմից կատարվող կանաչ գոտիների, բակային և ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, կանաչապատման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքները, հաշվի առնելով համայնքի զարգացման հատակագիծը՝ քաղաքացին կամովին հրաժարվել է իրեն պատկանող վերոնշյալ հողամասից և այն վերադարձրել համայնքին սեփականության իրավունքով:
Շնորհակալություն ենք հայտնում Աբովյանի բնակիչ Վահագն Գուլոյանին գովելի և օրինակելի քայլի, ինչպես նաև համայնքապետարանի աշխատանքը գնահատելու համար: