15.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների և կարգավիճակի վերաբերյալ իրավական իրազեկման արշավ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում կազմակերպության իրավաբանական թիմը 2025թ. հունվարի 17-ին, ժամը 11:00-ին նախատեսում է իրականացնել իրավական իրազեկում Աբովյան համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 արցախցիների համար: Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում. հասցե՝ ք. Աբովյան, Զորավար Անդրանիկի 33: Մանրամասների համար զանգահարել 044 536 410 ...
Մանրամասն |
|
14.01.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Աբովյանի համայնքապետարանում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որին կարող է մասնակից դառնալ համայնքի 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:Գործընթացի շրջանակներում Աբովյանի համայնքապետարանում անցկացվել է առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են բնակիչներին իրազեկելու, աշխատանքների ժամանակացույցն ու կարգը հաստատելու վերաբերյալ հարցերը:Հունվարի 20-ից սկսած բնակիչները հնարավորություն կունենան Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում մուտքագրել ծրագրային առաջարկություններ պահանջված ձևաչափով՝Լրացնել հայտըԿցել նախագծի վերաբերյալ նկարներՆերկայացնել ծրագրի սպառիչ նկարագիրն ու նպատակը:Ծրագրին մասնակցելու, առաջարկներ ներկայացնելու և հաջորդող բոլոր ...
Մանրամասն |
|
07.01.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ՀՀ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մեդալակիր մարզիկներ Նարեկ Մանասյանին, Արթուր Սահակյանին, Համլետ Սուքիասյանին, Ավետիք Պողոսյանին, Սահակ Հովհաննիսյանին, մարզիչներ Արշավիր Գրիգորյանին, Արշալույս Բալյանին, Սևակ Սուքիասյանին և կենտրոնի տնօրեն Գոռ Ղալեչյանին:Քրտնաջան աշխատանքի և նպատակային մարզումների արդյունքում 2024 թվականին մարզադպրոցում գրանցվել են բարձր ցուցանիշներ բռնցքամարտի, սամբոյի և ըմբշամարտի ոլորտներում: Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեր մարզիկները ցուցադրել են հաջող մրցելույթներ, բարձր պատրաստվածություն և նվաճել մրցանակային պատվավոր հորիզոնականներ:Կարևորելով և գնահատելով ...
Մանրամասն |
|
20.12.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-150-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ հունվարի 8-ին`ժամը 12։30-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էկո ագրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան համայնքի Առինջ վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց 18/1 հասցեներում գտնվող հողատարածքում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման նախագծի ...
Մանրամասն |
|
20.12.24
2024 Թ.ՀԱՋՈՂՎԱԾ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՄԱՐԻՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ «ՉԻՆԱՐԻ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է Կամարիս գյուղի մշակույթի տան ղեկավար Բաղդասար Խաչիկյանին և տեղում գործող «Չինարի» ժողովրդական պարերի համույթի սաներին:Մշակույթի տան ղեկավարն ու պարուսույցը ներկայացրել են տարվա ընթացքում սաների հաջողված ելութների, ձեռքբերած հաղթանակների, մրցանակային պատվավոր տեղերի մասին: Մշակույթի տան ղեկավարը առանձնահատուկ ընդգծել է համայնքի ղեկավարի աջակցության մասին, որի շնորհիվ խումբը պարբերաբար մասնակցել է հայաստանյան և միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Հանդիպմանը ներկայացվել է նաև հաջորդ տարում նախատեսված ծրագրերի մասին, մասնավորապես Կիպրոսում սպասվող փառատոնի մասին, որին «Չինարի» համույթը հրավիված է մասնակցելու:Շնորհավորելով ...
Մանրամասն |
|
19.12.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԿԱԶԱ» ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ «ԽԹԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ԾՐԱԳՐԻ 2024-2025ԹԹ. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում:Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։Ծրագրի կազմակերպիչների կողմից կազմակերպվելու են այցեր համայնքներում, անցկացվելու են արդյունավետ ...
Մանրամասն |
|
17.12.24
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ» ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՓԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում նախորդ շաբաթ ընթանում էր «Աբովյան համայնքի ղեկավարի գավաթ» վոլեյբոլի միջհամայնքային սիրողական մրցաշարը:Մասնակից թիմերն ու մարզասերները երեք օր շարունակ հետևում էին ինը թիմերի խաղերին: Եզրափակիչ փուլում Արամուսի և Առինջի թիմերի խաղին ներկա է եղել համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը: Մրցաշարն ամփոփվել է հետևյալ արդյունքներով՝3-րդ տեղում Գեղաշեն բնակավայրի թիմն էր2-րդ տեղում Առինջի թիմը1-ին հաղթական տեղում Արամուս գյուղի թիմն էր:«Աբովյան համայնքի ղեկավարի գավաթ» վոլեյբոլի միջհամայնքային սիրողական մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած ուժեղագույն թիմերը պարգևատրվել են մեդալներով և գավաթներով, բոլոր թիմերը պարգևատրվել ...
Մանրամասն |
|
17.12.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-150-Ն, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2024թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՌՄԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Մայակովսկու բազալտների հանքերևակման «Հյուսիսային» տեղամասի տարածքում 2024-2026թ․թ․ կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների թույլտվություն ...
Մանրամասն |
|
17.12.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-150-Ն/ 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2025թ. հունվարի 9-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա «ԼԻ-ԱՆԻ Դայմոնդս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան 15/10 հասցեում իրականացնել բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման համար անհրաժեշտ շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |