10.04.25
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ «ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼ» ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մշակութային հայտարարությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը:Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ:Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից:Փառատոնը կիրականացվի 13 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական, փողային նվագարաններ, երգեցողություն և այլն։ Այս տարի փառատոնում կընդգրկվի նոր՝ հեղինակային երգի անվանակարգը: ...
Մանրամասն |
|
09.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ «ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻՆ ՀՀ ՏԿԵՆ-ԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ Աբովյան համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում բնակիչների քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի վերանորոգում ծրագիրը իրականացման փուլում է: Ծրագրի հայտին համաձայնություն տալու մասին ՀՀ տարածքային կառտավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացվել է ծանուցում, որը կից ներկայացվում է:
|
|
08.04.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ ապրիլի 23-ին`ժամը 11։30-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք Վերին Պտղնի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շող Մակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վերին Պտղնի բնակավայրի Նոր թաղամասում առևտրահասարակական կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ քննարկում/։ Շահագրգիռ ...
Մանրամասն |
|
08.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ, ՇՐՋԵԼ ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՈՒՄ, ՀԵՏԵՎԵԼ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻՆ, ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԱՊԱ ՆԵՐԿԱ ԵՂԵԼ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԵՎ ԸՆԹԱՑՈՂ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԽԱՂԻՆ
|
Սպորտը ազգերին ու մարդկությանը համախմբող, առողջ ապրելակերպը խթանող համընդհանուր ոլորտ է, որն առանձնահատուկ տեղ ունի Աբովյան համայնքում և մշտապես համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում է:Կարևորելով ապրիլի 6-ին նշվող Սպորտի միջազգային օրվա խորհուրդը՝ համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային շրջայց է կատարել Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում. համայնքի ղեկավարը նախ շրջել է կենտրոնի վերաբացված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, ապա ներկա է եղել մարզադպրոցում գործող ամենատարբեր մարզաձևերի պարապմունքներին, հետևել լողի, սամբոյի, ըմբշամարտի, բռնցքամարտի, գիմնաստիկայի մարզումներին։Ոչ միայն հետևողական աշխատանքով, այլև սեփական օրինակով է համայնքապետարանի և մարզադպրոցի ...
Մանրամասն |
|
07.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
|
Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք.Մայրության և գեղեցկության օրվա, Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:Մենք մայրամեծար ազգ ենք և արժանիորեն գնահատում ենք այն բացառիկ դերը, որ ունեն մայրերը ամուր և օրինակելի ընտանիքների ստեղծման, սերունդների հայեցի դաստիարակության, ազգային ու մարդկային բարձր արժեքների փոխանցման գործում:Խորին երախտագիտությամբ առանձնահատուկ շնորհավորում եմ հայրենիքին ամենաթանկը նվիրաբերած հերոսածին մայրերին, որոնք դաստիարակել են հայրենասեր ու քաջարի զավակներ: Յուրաքանչյուրիս գործը պիտի ուղղվի նրանց անսահման կարոտին, որդիների անմար սխրանքին համարժեք ուժեղ ու բարեկեցիկ հայրենիքի ստեղծմանը:Սիրելի՛ մայրեր.Գնահատելի է ձեր մեծ առաքելությունը, ...
Մանրամասն |
|
07.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՊՐԻԼԻ 7-Ի՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ԲԱՑՎԵԼ ԷՐ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում Ապրիլի 7-ը նշվեց արվեստի մթնոլորտում. գարնանային պայծառ տոներին, կանանց և մայրությանը նվիրված գեղեցիկ ցուցադրություններով: Թեմատիկ ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի շնորհալի սաների յուրահատուկ ստեղծագործությունները: Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաև համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների կին աշխտակիցների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը ամփոփումն էր մեկամսյակի ընթացքում կազմակերպված խեցեգործության և նկարչության վարպետաց դասերի:
|
|
03.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 1 (մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 5 (հինգ) վերգետնյա հարկերով բնակելի համալիր ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց, թիվ 18/1 հասցեում գտնվող 0;904816 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0274-0016), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
03.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԱՐԱՐԷ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 2(երկու) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 17(տասնյոթ) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիր ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, ք․ Աբովյան, Հադրութ թաղամասի 1-ին փողոց, 1-ին նրբանցք 2/1 հասցեում գտնվող 0;31642 հա մակերեսով հողամասի վրա (կադաստրային ծածկագիր՝ 07-002-0039-1842), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝այստեղ
|
|
31.03.25
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է ՊԼԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԻԼԻ 1-2-ԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 1/2-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1, 2 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |