Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 03-ի N Ք-4447). 1. Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Այլ ծրագրեր (հայցադիմումներ)» (բաժին 01, խումբ 6, դաս 1) հոդվածից թիվ ՎԴ/5612/05/24 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրք վճարելու նպատակով 900005016010 հաշվեհամարին փոխանցել 23 500 (քսաներեք հազար հինգ հարյուր) դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |