| Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հունվարի 8-ի թիվ «337-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Սանթուրյանը հոր մահից հետո` 2020 թվականի հունվար ամսից տիրապետում և օգտագործում է 4-րդ միկրոշրջանի 20 շենքի թիվ 44/1 սենյակը, հիմք ընդունելով Արթուր Սանթուրյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-1779), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122020-07-0138 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 20 շենքի 10.83 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 44/1 սենյակն ուղղակի վաճառքով՝ 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամով օտարել Արթուր Սանթուրյանին:
 2.  Արթուր Սանթուրյանը պարտավոր է վճարել.
 1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամ` բնակարանի գինը.
 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Սանթուրյանի կողմից:
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սանթուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 |