Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունվարի 19-ի թիվ «477-01/Վ-023» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 6 030 000 (վեց միլիոն երեսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ժորա Ֆանյանի ընտանիքը 1972 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի 3 շենքի 30 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Ժորա Ֆանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 26-ի N Ք-2152), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի նոյեմբերի 3-ի N 03112023-07-0212 վկայական) Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի 3 շենքի 64.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 30 բնակարանն ուղղակի վաճառքով` 6 030 000 (վեց միլիոն երեսուն հազար) դրամով, օտարել Ժորա Ֆանյանին: 2. Գեղամ Մարգարյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 2 420 000 (երկու միլիոն չորս հարյուր քսան հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գեղամ Մարգարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |