Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 112-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն, 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների և Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «Մուշեղ Գրիգորյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորած անձ Մուշեղ Գրիգորյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N Տ-2569). 1. «Մուշեղ Գրիգորյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 2/15 հասցեում հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Մուշեղ Գրիգորյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002878 հաշվեհամարին վճարել 125 000 (հարյուր քսանհինգ հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |