Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Ծերուն Եղիազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 13-ի N Ք-114). 1. Ծերուն Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունվարի 03-ի N 03012025-07-0104 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 7-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ՔԱՂ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 09-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող հատվածին (872.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Անկախության 7-րդ փողոց, 1/1, 2-րդ բաժանվող հատվածին (872.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Անկախության 7-րդ փողոց, 1/2։ 2. Ծերուն Եղիազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ծերուն Եղիազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |