Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2025 թվականի N 120-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԳԵՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասը համարվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, հաշվի առնելով Սարգիս Գուրգենի Կառավարիչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 19-ի N Ք-4093), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 18-ի N 18042025-07-0218 վկայական) Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակի թիվ 2/2 հասցեում գտնվող 19,8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը, կառուցապատման իրավունքով՝ առևտրի և սպասարկման նպատակով, առանց մրցույթի, 10 (տասը) տարի ժամկետով, տարեկան 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) դրամ վարձավճարով (ենթակա է վճարման համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) տրամադրել Սարգիս Գուրգենի Կառավարիչյանին։
2. Նախագծման թույլտվություն ստանալու, նախագիծ մշակելու, շինարարության թույլտվություն ստանալու դիմումներ ներկայացնելու համար սահմանվում է վեցամսյա ժամկետ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։
3. Սարգիս Գուրգենի Կառավարիչյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման տրամադրման փաստաթղթերի նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։
4. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Սարգիս Գուրգենի Կառավարիչյանի կողմից։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Գուրգենի Կառավարիչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ         
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.35 Կբ)
(325.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner