Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ 25-ՐԴ ՓՈՂՈՑԻ 48/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.002468 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 25-ի N 2/փ-134 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի մայիսի 05-ի N 01/03.1/04100-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 05-ի N Պ-1190) և «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Տ-274), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 03-ի N 03042024-07-0016 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 25-րդ փողոցի 48/2 հասցեում գտնվող գտնվող 07-011-0053-0095 կադաստրային ծածկագրով 0,002468 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության էներգետիկայի հողամասի՝ համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի հատակագծերում կատարել համապատասխան փոփոխություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.34 Մբ)
(231.19 Կբ)
(16.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner