|
| ՆԱԽԱԳԻԾ
|
20 նոյեմբերի 2025 թ. |
«ՀՐԱՅՐ ՇԱՀԵՆԻ ՆԱԶԱՐՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 538 կարգադրությունը և հաշվի առնելով «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ի Ք-7650). 1. «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 1/3 հասցեում գտնվող 500 և ավելի քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231048 հաշվեհամարին վճարել 25 280 (քսանհինգ հազար երկու հարյուր ութսուն) դրամ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|