Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Սարգիս Մովսիսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 15-ի N Ք-156). 1. Ձևակերպել կառուցապատողներ Սարգիս Մովսիսյանի և Գայանե Ալաբերքյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 7-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման և պարսպի վերակառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |