|
ՆԱԽԱԳԻԾ
|
04 հուլիսի 2025 թ. |
«ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով «ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ՝ Գարիկ Օհանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 04-ի N Տ-1687). 1. Թույլատրել «ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի թիվ 1/19 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 27 450 (քսանյոթ հազար չորս հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|