Այսօր: Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 2-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 2/408 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 228-Ա որոշման, հաշվի առնելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի ապրիլի 25-ի 204-Վ/024 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և հիմք ընդունելով Ռազմիկ Անտոնյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 03-ի N Ք-3205) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Դադարեցնել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 2/408 հասցեում գտնվող ավտոտնակի և հողամասի կառուցպատման իրավունքը և լուծել Աբովյան համայնքի ղեկավարի և Ռազմիկ Անտոնյանի միջև 2009 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված րանցված է Կոտայք նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 3953) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը
2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2009 թվականի սեպտեմբերի 07-ի N 2277980 վկայական) 35.7 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը և 07-002-0049-0155 կադաստրային ծածկագրով 22.03 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ըստ նշանակության օգտագործելու նպատակով, տարեկան 240 000 (երկու հարյուր քառասուն հազար) դրամ վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել Ռազմիկ Սարգսի Անտոնյանին։
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումները կատարվում են Ռազմիկ Անտոնյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռազմիկ Անտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(32.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner