Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 368
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2020 թվականի օգոստոսի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 2.3.3-րդ կետը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մելիքբեկյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 23-ի N Տ-1025), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված  Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը 11 (տասնմեկ) տարի ժամկետով «Աբովյան ակադեմիա» ֆուտբոլային հասարակական կազմակերպությանը վարձակալությամբ տրամադրելուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.65 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը տեղափոխվեց սույն թվականի հունիսի 26-ի հերթական նիստի քննարկմանը։

Կողմ -0 Դեմ -0 Ձեռնպահ-0 Չի քվեարկել -24

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner