Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի և 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Աշոտ Բոչոլյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 11-ի N Տ-1506), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 17122024-07-0083 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/2 հասցեում գտնվող 07-002-0103-0258 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների 8.722052 հեկտար մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 18-ի N 18062025-07-0089 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/5 հասցեում գտնվող 07-002-0103-0243 կադաստրային ծածկագրով 0.1468 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0103-0258 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ 2. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 6 520 563 (վեց միլիոն հինգ հարյուր քսան հազար հինգ հարյուր վաթսուներեք) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար. 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |