Այսօր: Ուրբաթ, 21 Հունիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԳՅՈՒՂԻ «ԶԵՓՅՈՒՌ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 638 կարգադրության, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1.  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122022-07-0033 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 10-րդ փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։
2.  Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
3. Հանձնարարել Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։
4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner