Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Աշոտ Մեսրոպյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N Ք-9240). 1. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 8665 և N 8666) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Ստ. Առինջեցու փողոց, 2-րդ փակուղի, 1: 2. Աշոտ Մեսրոպյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Մեսրոպյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |