Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 538 կարգադրությունը և հաշվի առնելով «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ի N Ք-7651). 1. «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 1/3 հասցեում գտնվող 500 և ավելի քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231444 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 27 780 (քսանյոթ հազար յոթ հարյուր ութսուն) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հրայր Շահենի Նազարյան» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |