Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 387
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 166-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2025 թվականի N 166-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0106-0047 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Հասմիկ, Գագիկ և Սրբուհի Մկրտչյանների հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի N Ք-6377), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.
1. Հասմիկ, Գագիկ և Սրբուհի Մկրտչյաններին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2000 թվականի նոյեմբերի 17-ի N 0334103 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0106-0047 կադաստրային ծածկագրով 0.1515 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակման և պահածոյացման տնտեսություն կառուցելու նպատակով։
2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատերերի հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -21

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ         
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.35 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner