Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2020 թվականի օգոստոսի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 2.3.3-րդ կետը և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մելիքբեկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 04-ի N Տ-650), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը մինչև 2035 թվականի օգոստոսի 01-ը «Աբովյան ակադեմիա» ֆուտբոլային հասարակական կազմակերպությանը վարձակալությամբ տրամադրելուն։ 2. Լիազորել համայնքի ղեկավարին կնքել համաձայնագիր՝ Աբովյան համայնքի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2020 թվականի օգոստոսի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 1.2. կետում շարադրված գույքի կազմը համապատասխանեցնել 2024 թվականի մայիսի 14-ի N 14052024-07-0158 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով ամրագրված շինությունների բնութագրին։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |